«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան ժամանակակից մոտեցումներով ներկայացնում է մեր ազգային պատմությունը. Ավինյան
«Սասունցի Դավիթ» էպոսը մեր ժողովրդի հերոսական ոգու ու արժանապատվության խորհրդանիշն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի կոչված ու արդեն սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան ժամանակակից մոտեցումներով ներկայացնում է մեր ազգային պատմությունը։
Շնորհակալություն եմ հայտնում նախագծի բոլոր մասնակիցներին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությանը, ստեղծագործական խմբին, մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին՝ այս նախաձեռնության իրականացման համար»,-գրել է նա։


