ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

«Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին:

 

Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր ժամանակներում հիացրել են սերունդներին և հարստացրել հոգևոր-մշակութային կյանքը: Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մաթևոսյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, ամուր առողջություն, ստեղծագործական փայլուն գաղափարների իրականացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: