Ռեփեր Ռոբերտ Բաղրամյանը նոր ալբոմ է թողարկել
Հոկտեմբերի 4-ին Ռեփ ժանրի նոր ալիքի ներկայացուցիչ Ռոբերտ Բաղրամյանը՝ Skum from Deathcamp-ը թողարկել է իր նոր ROOTS երաժշտական ալբոմը, որը միանգամից գրավել է հայաստանյան հիփ հոփ համայնքի ուշադրությանը և դարձել քննարկման առարկա։
Ռեփերի հանդեպ հետաքրքրութունը պայմանավորված է ոչ միայն նրա երաժշտության նորարարական շնչով, այլ նաև նրա արտահայտած մտքերով ու գաղափարներով, որոնց մասին, ինչպես նաև իր պատմության, գործունեության և հետագա նախագծերի մասին արտիստը պատմեց InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Ռեփով զբաղվելու գաղափարը ինձ այցելեց, երբ ես լսում էի Tyler the creator-ի նոր ստեղծագրծությունը, այդ պահին ես գիտակցեցի, որ դա ընդհամենը երաժշտություն չէ, այլ պոեզիա, էմոցիա, մտքեր, որոնց մասին սովորաբար չի խոսվում և ես ուզում եմ լինել դրա մի մասը»,- խոստովանեց Ռոբերտը։
Ռոբերտը սկսել է զբաղվել երաժշտությամբ 14 տարեկանից և արդեն ունի մի քանի ալբոմ։ Առաջին ստեղծագործությունները չեն պահպանվել, ըստ Ռոբերտի՝ բարեբախտաբար։ Նա արդեն ունի 2 թողարկված ալբոմ՝ HOMOGENEISIS-ը և ROOTS-ը։
«Եթե հաշվի առնենք բոլոր երգերս՝ թողարկված և չթողարկված, հաստատ հազարից ավել կստացվի»,- նշում է նա։
Հարցին՝ թե ինչպես նա հասավ հայտնիությանը, Skum-ը պատմեց իր բարդ և քաոտիկ ճանապարհի մասին։ «Ի սկզբանե ես միայնակ էի, բայց շատերը ինձ օգնեցին ու մինչ այսօր էլ օգնում են։ 2024-ի դեկտեմբերի վերջն էր, երբ ընկերներս, որոնք տարիքով ինձանից բավական մեծ էին, ինձ տարան ջազ ակումբ։ Այնտեղ շատ տաղանդավոր երաժիշտների հանդիպեցի։ Հիշում եմ՝ նրանք ինձ հրավիրեցին բեմ, ու դա առաջին անգամն էր, որ կենդանի խմբի հետ ռեփ կատարեցի։ Այնտեղ նաև հանդիպեցի Zestengusto խմբի տղաներին, որոնց հետ մենք միասին հետագայում փայլուն ելույթներ ենք ունեցել։ Դրանից հետո իմ կարիերան գնաց դեպի բարձունք, ես համերգներ ունեցա բազմաթիվ հարթակներում», – պատմեց նա։
Զրույցի ժամանակ, նա անընդմեջ ընդգծում էր իր երախտագիտությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են իրեն այդ մշուշոտ և տևական ճանապարհին՝ ընտանիքի, ընկերների, գործընկերների։
«Իմ ROOTS ալբոմը իրականում իմ արմատների մասին չէ։ Այն հասարակության կողմից տարատեսակ վարքագիծը առանց իմաստավորելու ընդօրինակելու մասին է, ալբոմը փառաբանում է անկախ անհատին, նրա տոկունությունը ընդդեմ հասարակության դեստրուկտիվ վարքագծի և ինքնաիմաստավորման բացակայության»,- պարզաբանում է ռեփերը։
Խոսելով հետագա պլանների մասին՝ երգիչը նշեց, որ դեռևս չգիտի, թե երբ է հրապարակելու հաջորդ ալբոմը․ «Էս մեկի վրա մի ամբողջ տարի եմ աշխատել, ու հիմա ժամանակն է մի քիչ շունչ քաշելու։ Բայց մի բան հաստատ է՝ հաջորդը ալբոմը լինելու է ավելի թարմ ու էլ ավելի խենթ, արդեն նախատեսվում են իմ կարիերայի պատմության մեջ իր ծավալով նախադեպը չունեցող համերգներ, խոշոր գործընկերների հետ»։
Նշենք, որ ROOTS Ալբոմը հասանելի է Spotify, Apple music և այլ հարթակներում, այն բաղկացած է 10 ստեղծագործությունից։
Վահե Գրդզելյան


