շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին Netflix-ում դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Քիմ Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին Netflix-ում դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն արդեն հասանելի է Netflix հավելվածում:

«Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քիմ Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը:

Նշենք, որ Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել։ Այս մասին իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է արել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, որի անսահման առատաձեռնության շնորհիվ մեր թիմը հատուկ նկարահանել է այս ֆիլմը և մեր պատմական փաստագրական անալոգը ՝ նպատակ ունենալով ամերիկացի օրենսդիրներին ստիպել մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ գրել է նա:

  • Կիսվել: