երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Project LA-ը հրապարակել է «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» նոր ստեղծագործությունը (տեսանյութ)

Project LA-ը հրապարակել է «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» նոր ստեղծագործությունը (տեսանյութ)

Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Պարույր Սևակին:

Նախագիծը երկրպագուներին է ներկայացրել «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» գործը: Որպես մենակատար նախագծում հանդես է եկել Գոռ Սուջյանը:

Բանաստեղծությունը Պարույր Սևակինն է, երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է:
Project

LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

  • Կիսվել: