հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորվեգիայում հայտնաբերվել են միջագետքյան հնագույն սալիկներ

Նորվեգիայում հայտնաբերվել են միջագետքյան հնագույն սալիկներ

Նորվեգիայում հայտնաբերվել եւ առգրավվել են Հին Միջագետքի շուրջ 100 անհետացած արտեֆակտներ, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են, որ կուսումնասիրեն դրանց իսկությունն ու ծագումը: Ըստ Նորվեգիայի տնտեսական եւ բնապահպանական հանցագործությունների հետաքննության եւ քրեական հետապնդման ազգային գրասենյակի՝ ՛՛հայտաբերված իրերն արժեքավոր են համաշխարհային մշակութային ժառանգության համար՛՛:

Գրասենյակը նշել է նաև, որ ավելի վաղ Իրաքի իշխանությունները հայտնել են մեծ թվով հնագույն արտեֆակտների անհետացման մասին, որոնք, ամենայն հավանականությամբ,մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել երկրից:

Հաղորդվում է նաև, որ նորվեգիայի ոստիկանները չեն հայտնում, թե որտեղ են հայտնաբերվել արտեֆակտները, դեռևս պարզ չէ նաև, թե հնագույ առարկաներն ինչպես են հայտնվել Նորվեգիայում, սակայն, ըստ ոստիկանության, արդեն որոշ մարդիկ հարցաքննվել են այդ առնչությամբ: 

 

 

  • Կիսվել: