հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է

Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը կմասնակցի Երևանում հունիսի 13-17-ը կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին՝ տեղեկացնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:
 
Միջոցառումը նախաձեռնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հավաքին կմասնակցեն «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը։
 
Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում, ինչպես նաև գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։
 
Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

  • Կիսվել: