ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է. ԿԳՄՍՆ

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Տիգրանակերտի հնագիտական ճամբարի հրետակոծման հետ կապված:

«Այս անգամ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:

Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի հերթական այս դրսևորումը և կրկին միջազգային կառույցների, այդ թվում` «ՅՈՒՆԵՍԿՕ–ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի վրա` կոչ անելով վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի պատճառով հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման առաջ»,- գրված է հայտարարության մեջ:
 
 
 

  • Կիսվել: