հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին

Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին

Հունիսի 4-ին Մոսկվայի ​​էստրադայի պետական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյակին, հայտնել են հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի ​​արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան: «Հավերժական սեր», «Լա Բոհեմ», «Դու և ես», «Ով դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիական դասականի այլ գլուխգործոցները կհնչեն Կրեմլի պետական ​​նվագախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ռուս ամենապահանջված երիտասարդ դիրիժորներից մեկը՝ Կոնստանտին Չուդովսկին»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: