ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Երևանում

Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Երևանում

AraratChallenge փառատոնի շրջանակում քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Համերգին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ «Ավրորա» մարդասիրական մրցանակի  դափնեկրի անունը։ Այս տարի «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։

Նշենք, որ #AraratChallenge փառատոնը տեղի է ունենում «Ավրորա» ֆորումի շրջանակում: Այն Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի ձեռնարկումն է: Ֆորումը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական ը մարդասիրական  ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝  քննարկելու համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու և տեղական զարգացումը խթանելու ամենանորարար ու հեղափոխական ուղիները:

  • Կիսվել: