հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված սկավառակը «Գրեմմի-2020»-ի հավակնորդ է

Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված սկավառակը «Գրեմմի-2020»-ի հավակնորդ է

Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի, նշանավոր հայազգի դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ձայնագրված սկավառակն ընդգրկվել է «Գրեմմի 2020» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:

Այս մասին նշված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:

Նշենք, որ Grammy 62-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում 2020 թ. հունվարի 26-ին: Հաղթողները որոշվելու են 84 անվանակարգում:

  • Կիսվել: