Ամենայն հավանականությամբ՝ կբողոքարկենք. Օրբելյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին
Այսօր Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած երեք միջնորդությունները դատարանը մերժվելուց հետո փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղը որոշումը ստանալուց հետո հետագա անելիքները կորոշեն, ամենայն հավանականությամբ հիմքերին ծանոթանալուց հետո կբողոքարկեն:
Նա նշեց, որ այս որոշումը իրավաբանության հետ առնչություն չունի. «Մենք գնահատում ենք քաղաքական հետապնդում, գնահատում ենք, որ ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու հարց է և հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը պատասխանատվություն կրեն, մանավանդ, որ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը շատ լավ տեղ է կորոնավիրոսից պաշտպանվելու համար և անվտանգ է»:
Օրբելյանը պարզաբանեց, որ խոսքը դատախազների մասին է: Օրբելյանը պնդեց նաև, որ դատական գործընթացին Ռոբերտ Քոչարյանի խոչընդոտելու ռիսկը գնահատում են զրո:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները։ Նիստին անձամբ ներկայացել և անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: