ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառլոս Սանտանան բեմում ուշաթափվել է

Կառլոս Սանտանան բեմում ուշաթափվել է

74-ամյա վիրտուոզ երաժիշտ Կառլոս Սանտանան կորցրել է գիտակցությունը Դետրոյթում (ԱՄՆ, Միչիգան)՝ համերգի ժամանակ։ Նա չի կարողացել շարունակել ելույթը և տեղափոխվել է հիվանդանոց։

Հերթական երգի կատարման ժամանակ լեգենդար երաժիշտը հանկարծ դադարել է կիթառ նվագել, մոտեցել է հարվածային գործիքներին ու նստել դրա կողքի հարթակին։ Հետո նա ընկել է։ Նրան օգնության են շտապել համերգի սպասարկող անձնակազմն ու բեմի հերթապահ բժիշկները։ Արդյունքում՝ Սանտանային բեմից իջեցրել են։ Մինչ նրան տանում էին, կիթառահարը հասցրել է ձեռքով հրաժեշտ տալ հանդիսատեսին։

«Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ հետագա զննության համար։ Ավելի ուշ նրա ներկայացուցիչն ասել է, որ երաժիշտը «լավ է զգում»»,- հայտնում է TMZ-ը։

Կառլոս Սանտանան հուլիսի վերջին կդառնա 75 տարեկան։ Նա կոմպոզիտոր է և երաժիշտ, որն առավել հայտնի է կիթառահար լինելով, բայց նաև հարվածային գործիքներ է նվագում։ Երաժշտական ​​հարուստ կարիերայի ընթացքում նա արժանացել է 10 «Գրեմմիի», ունի անվանական աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում։

  • Կիսվել: