չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշաթափվեց (տեսանյութ)

Դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշաթափվեց (տեսանյութ)

Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից:

Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, նա նստած տեղից թեքվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին:

Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն պրոդյուսեր Արմեն Գրգորյանի ձերբակալության մասին. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի գնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

  • Կիսվել: