ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել

Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել

Փետրվարի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:

Սիրված տենորը Երևանում սպասվող երաժշտական տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին.<< Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք փետրվարի 13-ին իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում>> ։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

Համերգի գլխավոր հովանավոր և կազմակերպիչ Sonati Art Made Textile ընկերություն: (https://www.facebook.com/sonati.armenian.textile):

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am կայքից և Արամ Խաչատրյան համաերգասրահի տոմսարկղից:

  • Կիսվել: