շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը. Կլիչկո (տեսանյութ)

Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը. Կլիչկո (տեսանյութ)

Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը։ Այս մասին իր տեսաուղերձում ասլել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը։ Գիշերը ռուսները գնդակոծել են Սպիտակ եկեղեցին, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում։ Մենք պատրաստվում ենք և պաշտպանելու ենք Կիևը։

Ես կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը, մի հավատացեք ապատեղեկատվությանը, թշնամին ուկրաինացիներին ջարդելու համար շատ ստեր է տարածում։ Վստահեք միայն պաշտոնական ռեսուրսներին:

Կիևը կանգնած է և կկանգնի, պայքարելու ենք»:

 

  • Կիսվել: