հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսպանիայում կկայանա հայկական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Իսպանիայում կկայանա հայկական «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Իսպանիայի RTVE առաջին ալիքով կկայանա հայկական պատմական «Ուրարտու. մոռացված թագավարություն» ֆիլմի պրեմիրեան: Այս մասին infoteka24.ru-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն և հիմնադիր Տիգրան Մանասյանը։

Ռեժիսոր Վագա Վարդանյանի ֆիլմը ներկայացնում է երկրի վրա ամենահին պետություններից մեկի պատմությունը։ Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր։

Մանասյանը պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկայանա ֆիլմի պրեմիրան Արցախում, Հայաստանում կամ Ռուսաստանում, ասել է, որ Երևանում ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը։ Այն տեղի կունենա կինոթատրոններից մեկում, բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է փոխել ծրագրերն ու պրեմիերան կարող է կայանալ երկրում զանգվածային միջոցառումներ թույլ տալուց հետո։

Նա նշել է, որ  ֆիլմի ստեղծողներն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի այն ցուցադրվի աշխարհի բոլոր մասերում։ Մասնավորապես, բանակցություններ են տարվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում պրեմիերաների շուրջ։

  • Կիսվել: