ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում հիմնվել է Հայագիտության ամբիոն։

 

Возможно, это изображение 6 человек и люди стоят

 

Ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։

Возможно, это изображение 2 человека

Նոյեմբերի 21-ին դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են Հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև Հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»։
Возможно, это изображение 2 человека и люди стоят

  • Կիսվել: