հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետները դեռ անորոշ են

«Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետները դեռ անորոշ են

Մինչև իրացման աշխատանքները չլինեն, մինչև հողերը ազատ չլինեն, նախագիծն ավարտին չի հասնի,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը՝ խոսելով նախագծի ավարտվելու ժամկետների մասին:

Նա վստահեցրեց, որ նախագծի շրջանակներում որևէ հին շենք ապամոնտաժելու մասին չի խոսվում, իսկ մինչ այս ապամոնտաժվածները, բացառությամբ Աֆրիկյանների շենքի, նախագծի շրջանակներում չեն քանդվել:

Վարդանյանն ասաց, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումն արվել է պատշաճ կերպով՝ իր անմիջականն հսկողության ներքո:

Լրագրողները մտահոգություն հայտնեցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում շենքի քարերի կորչելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ճարտարապետը հորդորեց չվստահել ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին, այլ հետևել իրենց ֆեյսբուքյան էջին, որտեղ նախագծի մասին ամեն ինչ լուսաբանվում է:

  • Կիսվել: