կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Գագիկ Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Գագիկ Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գագիկ Գինոսյանի հարազատներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։

ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: