երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտարարություն՝ Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված անձանց համար

Հայտարարություն՝ Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված անձանց համար

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ, Հումբոլդտի եւ Տեխնիկական համալսարանների հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տեւում է 2024թ. մարտի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը:

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ, այդ թվում` մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենին վերաբերող հարցաթերթիկը: Դեսպանության` www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում:

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն:

  • Կիսվել: