ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական հումորը խայթող է, խորը և անակնկալներով լի. Պետրոսյան

Հայկական հումորը խայթող է, խորը և անակնկալներով լի. Պետրոսյան

Այսօր երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ասաց, որ հասկանում է հայոց լեզվի 90 տոկոսը, տիրապետում է բարբառներից մեկին և գրական հայերեն սովորելու մտադրություն ունի:

 «Երիտասարդ տարիքում խոսել եմ հայերեն, բայց Բաքվի բարբառով, որը տարբերվում է երևանյանից»,-պատմեց Բաքվում ծնված, դպրոցն ավարտելուց հետո Մոսկվա տեղափոխված հումորիստը։

Եվգենի Պետրոսյանին լրագրողները խնդրեցին հայերեն ինչ-որ բան ասել: «Ի՞նչ ես ուզում»,-կատակով պատասխանեց նա:

Պետրոսյանն ասաց, որ երիտասարդ տարիքում նպատակ էր դրել կատարելապես տիրապետել ռուսերենին և այդ ընթացքում հայերենը կամաց-կամաց մոռացել է: Այսօր նա մտադիր է վերականգնել մայրենիի իր իմացությունը:

Այդ պատճառով խոսելիս երբեմն հայերեն բառեր եմ ասում, բայց շատ զգույշ»,-խոստովանեց նա:

Պետրոսյանն ասաց, որ հայկական հումորն իրեն շատ է դուր գալիս, այն խայթող է, խորըևանակնկալներովլի։

Նա նշեց, որ բազմիցս հանդիպել է «Comedy club»–ի ներկայացուցիչների հետ և խորհուրդ տվել չօգտագործել վիրավորական արտահայտություններ, քանի որ դա, նրա համոզմամբ, «չի մտնում հայերի մտածողության, մշակույթի և աշխարհայացքի մեջ»։ Ըստ Պետրոսյանի՝ հայկական հումորին խորություն են հաղորդում «թախիծի նոտաները»։

Նա ասաց. «Մեր ժողովրդի բարդ ճակատագիրը ստիպում է գնահատել հումորը»:

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանը Հայաստան է ժամանել նոյեմբերի երեկ։ Նա արդեն հասցրել է փոքր համերգ տալ, իսկց նոյեմբերի 24-ին հանդես կգա մեծ մենահամերգով։

  • Կիսվել: