երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետի բացմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետարանի, էկոնոմիկայի նախարարության, CARD հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ֆերմերներ։

Մասնակիցներն այցելել են նաև Եղեգնաձոր համայնքում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն։

Միջոցառումը տեղի է ունեցել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ՀՀ ԷՆ կողմից՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։ Ծրագրին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)` CARD հիմնադրամի միջոցով։

  • Կիսվել: