երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը կլքի պաշտոնը

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը կլքի պաշտոնը

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ս/թ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարից ստացած գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծարվում է 2025 թվականի մայիսի 4-ին։

Վերջինս ընդգծել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:

«Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ»,- գրել է նա:

  • Կիսվել: