ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը մանկական «Եվրատեսիլ» -ում գդավեց 8-րդ տեղը

Հայաստանը մանկական «Եվրատեսիլ» -ում գդավեց 8-րդ տեղը

Լեհաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:

 

Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:

Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմն էր, որին հայ լսարանը ճանաչում է ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծից: Երկրորդ տեղում Լեհաստանն էր, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 8-րդն էր:

Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր: Իսպանիան կրկին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո, իսկ Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի հրաժարվեցին մասնակցությունից:

  • Կիսվել: