կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

Հայաստանն ու Հնդկաստանն առաջիկայում կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում:

Հայաստանի հետ հետագա համագործակցությունն ամրապնդելու և ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով Հնդկաստանի Բանգալոր քաղաքի «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության ներկայացուցիչները  Հայաստանում հանդիպել են կինոարտադրության բնագավառի ներկայացուցիչների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարության հետ:

HM2_2397.JPG (673 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության տնօրեն Բիրեն Գոշը նշեց, որ Հայաստանում են ընկերության ամբողջ կառավարման թիմի հետ՝ բացահայտելու և նոր կամուրջներ ստեղծելու Հնդկաստանի և Հայաստանի միջև:

HM2_2454.JPG (640 KB)

«Հայաստանի մեր գործընկերների հետ զրույցներն ու քննարկումներն արդեն մի քանի տարի է՝ ընթանում են, և մենք  հասկացանք, որ ժամանակն է հստակեցնել մեր հաջորդ քայլերը և անցնել գործնական փուլ: «Թումո»-ն մեծ առաքելություն է իրականացնում՝ բացելով հայ երիտասարդների աչքերը, մտքերը և սրտերը՝ ստեղծելով հիանալի հնարավորություն, որպեսզի նրանք կողմնորոշվեն, հավաքեն և հասկանան իրենց ներուժը և դրանով ստեղծեն իրենց ապագան: Այժմ մենք ցանկանում ենք նույն հնարավորությունները լայն մասշտաբով ստեղծել նաև Հնդկաստանում և դրա ուղղությամբ իրականացնում ենք մեծ աշխատանք», - ասաց նա:

Նա նշեց, որ իրենք մեծ աշխատանք են կատարում անիմացիայի, վիզուալ էֆեկտների և խաղերի ոլորտում։

«Հայաստանում շատ երիտասարդներ, գուցե, չգիտեն, բայց երբ տեսնում են «Մադագասկար»-ը, «Տրանսֆորմերներ»-ը կամ նմանատիպ այլ ֆիլմեր, դա արվել է այստեղ գտնվող մարդկանց և Հնդկաստանում նրանց ընկերությունների կողմից»,- ասաց Բիրեն Գոշը:

 HM2_2450.JPG (764 KB)

  • Կիսվել: