ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը

Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը

Շատ թանգարանների համար ավանդույթ դարձած թանգարանային գիշերն այս տարի նշանավորում է եւս մեկ կարեւոր իրադարձությամբ: Մեր երկրի թանգարանների շարքին նոր միացած` Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը:

Թանգարանային գիշեր նախաձեռնությանը միանալու որոշումը վաղուց էին կայացրել` ավելին մտածել են ամենաինքնատիպ լուծումներն օրն իսկապես հիշարժան դարձնելու համար: Հայաստանի գինու պատմության թանգարանի մշակույթի հաղորդակցության եւ սոցիալ մեդիա մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանն անակնկալների մի մասը գաղտանզերծում է, ընդգծելով օրը տոնը դարձնելու համընդհանուր կարեւորությունը.

- Մենք նախատեսել ենք բազմաթիվ միջոցառումներ մեր սիրելի այցելուների համար, բնականաբար Գինու պատմության թանգարան մուտքը կլինի մեկ գավաթ գինով: Եւ քանի որ մեր թանգարանը տեղակայված է ութը մետր գետնի տակ, այցելուների համար շրջայցից հետո` վերեւում մուտքի մոտ նախատեսել ենք անմորանալի ժամանց անցկացնելու մեծ ծրագիր: Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, բայց մուտքի մոտ կունենանք պարահրապարակ, կհնչի էթնո ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն, Գինու Պատմության պուրակում տեղադրելու ենք հարմարավետ փափկաթոռներ, իսկ անակնկալենրի մյուս մասը կշարունակենք գաղտնի պահել, որպեսզի այցելուներն անձմաբ մասնակից դառնան թանգարանային գիշեր հոգեխրախճանքին:

Հայստանի Գինու պատմության թանգարան այցելելու համար նախապես արդեն անդամագրվել են 700 հոգի, սակայն մեր զրուցակցի խոսքով իրենք պատրաստ ենք կրկանի եւ ավելի չգրանցված հյուրեր ընդունել, կարեւորն ըստ Արթուր Հովհաննեսյանի, թանգարան այցելելու մշակույթի հանրայնացումն է: Հայստանի Գինու Պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով թանգարանն այցելուների պակաս չունի` չանայծ գործում են մի քանի ամիս, սակայն հոյւերի քանակաը շարունակում են հարյուրներով հաշվել.

- Շատ ուրախալի եւ ոգեւորող փաստ է, որ մեր այցելուների գերակշիռ մասը երիտասարդներ են, դա գուցե պայմանավորված է, թանգարանի առաջարկների լայն բազմազանությամբ, որոնք կարող են փորձել միայն մեզ մոտ, բայց պետք է կարեւորենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի գինու պատմության թանգարանից ոչ միայն տեղացի այլեւ օտարազգի հյուրերը հեռանում են հիացած եւ որ ամենակարեւորն է գինգերծական հզոր մշակույթի ժառանգորդի հպարտությամբ:
Հայաստանի գինու պատմության թանգարանը բազմաթիվ նոր ծրագրեր է սկսել, մեծածավալ ուսումնասիրություններ, տարբեր համագործակցություններ, հնգաիտական ու հեռուստատեսային նախագծեր եւ այլն: Նոր մեկնարկող գաղափարներից թիմը միայն առաջինն է հրապարակում, որը եւս իր տեսակի մեջ բացառիկ է: Շուտով գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրության կներկայացվի հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանի գինու թեմատիկայով երբեւէ չցուցադրված եւ բացառիկ աշխատանքերի մեծ շարք: Գինու Պատմության Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանը պատմում է թանգարանի առաջնահերթությունների մասին:

- Չնայած այն հանգամանքին, որ Առատաշեն հնավայրում է գտնվել 8000 տարեկան խաղողի ածխացած կորիզը եւ Վայոց Ձորում է գտնում աշխարհի ամենահին գինեգործարանը, մենք չենք ասում, որ գինին ստեղծվել է Հայստանում: Պատմական փաստ է, որ գինին ծագել է Առաջավոր Ասիայում: Եւ քաղաքակրթության խորդանիշներից մեկը` գինի ստեղծելը Հայկական լեռնաշխարհում եւս լայն տարածում է ունեցել: Լինելով պատմաբան շատ կարեւորում եմ գիտության հանրամատչելիությունը, պատմական կարեւոր դեպքերն ու իրադարձությունները չպետք է միայն հատուկ խմբերի հասու լինեն, հակառակը պետք է տարածվեն բոլորսի միջոցով եւ աշխարհին ցույց տան, որ հայեը դեռ անհիշելի ժամանակներից գինի արտադրել են ու կիրառել տարբեր նպատակներով: Թանգանի առաջիկա բոլոր նախագծերը միտված են գինու պատմության աշխարհով մեկ հանրահռչակման նպատակին:

Հայոց պատմության անբաժանելի մասնիկ գինու պատոմությունը հասանելի է բոլոր այցելուներին մշտապես, այս թանգարանը գործում է անգամ երկուշաբթի օրերին եւ կարողանում է զարմացնել այցելուներին ազգային մեծավանդ ժառանգությամբ ու արժեհամակարգով:

  • Կիսվել: