ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի 76-րդ փառատոնի շրջանակում մի շարք նշանակալի հանդիպումներ է ունեցել

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի 76-րդ փառատոնի շրջանակում մի շարք նշանակալի հանդիպումներ է ունեցել

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ին մեկնարկած Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում սկսել է իր աշխատանքները: 

Կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի France 3 TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով հայ կինոյի հարյուրամյա հոբելյանին, Կաննի միջազգային կինոփառատոնի «Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին, ազգային կինոոլորտի արդի ձեռքբերումներին և մարտահրավերներին։

kk4.jpg (376 KB)

 

Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և «Coproduction Office» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերի հետ։ 

Ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Մոնտենեգրոյի կինոկենտրոնի միջև:Կայացել է հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և MK2 ընկերության ներկայացուցիչների միջև։ Ընկերությունն աշխարհի առաջատարներից է ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում և այսուհետև, ըստ կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրի՝ կիրականացնի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» վերականգնված ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիան։

Տեղի է ունեցել հանդիպում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ։

Աշխատանքները շարունակվում են: Կինոկենտրոնը խոստանում է առաջիկա նորությունների մասին տեղեկացնել հաջորդիվ:

kk2.jpg (390 KB)

kk3.jpg (438 KB)

  • Կիսվել: