չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում:

 Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։
 
Կինոնկարը պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:
 
Ռեժիսորը և սցենարիստը Միքայել Ա. Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը: Դերերում՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան: Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերությունը People Of Ar Productions-ն է:

  • Կիսվել: