ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին

Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին

Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-ից 27-ը։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանը։

««Մանեժ» կենտրոնական ցուցասրահում տեղի կունենա ժամանակակից արվեստի ամենախոշոր Artlife Fest փառատոնը, որին կներկայացնեն 49 հեղինակ 17 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Չինաստանից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Մեքսիկայից, Տաջիկստանից։ Փառատոնին կներկայացվի 260 աշխատանք` «Մոլորակների միաձուլումը» թեմայով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում են էքսկուրսիաներ և ստեղծագործական հանդիպումներ ռուս և արտասահմանցի նկարիչների հետ: Բացի այդ, այս տարի փառատոնի թիմը մշակել է նոր ներառական ծրագիր լսողության և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար։

  • Կիսվել: