ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

Նշենք, որ Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը և միաձայն ընտրվեց:

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց, որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

  • Կիսվել: