շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայում աղբի միջից հայտնի նկարչի կտավ է գտնվել

Ֆրանսիայում աղբի միջից հայտնի նկարչի կտավ է գտնվել

Acteon աճուրդային տունը 24,1 միլիոն եվրոյով վաճառել է Վերածննդի դարաշրջանի նկարիչ Չիմաբուեի կտավը, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նկարը պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի հյուսիսում՝ 90 տարեկան կնոջ տան աղբը հավաքելու ժամանակ: Կտավը, որը, տան տիրոջ խոսքով, սովորական սրբապատկեր է, հայտնաբերել են խոհանոցի և հյուրասենյակի մեջտեղում: Նկարը գնահատելու համար կանչել են մասնագետի, որը պարզել է, որ այն պատկանում է հայտնի վարպետի վրձնին:

Նկարի սյուժեն նվիրված է Քրիստոսի փրկությանը: Ենթադրվում է, որ դրա մի մասը Չիմաբուեն  նկարել է 1280 թվականին:

 

  • Կիսվել: