ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ֆիրդուսի՝ Ուս ուսի». Երևանքի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել

«Ֆիրդուսի՝ Ուս ուսի». Երևանքի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքների հարցով։

Քաղաքացիները «Հեղափոխվեք» և այլ գրառումներով պաստառներով իրենց կոչն են փոխանցել քաղաքային իշխանություններին։

Բողոքի ակցիան ընթացել է «Ֆիրդուսի՝ Ուս ուսի» խորագրի ներքո։

Նշենք, որ Ֆիրդուսի թաղամասի հարցով նիստ է հրավիրվել ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ։

Հիշեցնենք նաև, որ Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշեց, որ 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, այդուհանդերձ, ըստ Սիսեռյանի, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում:

«Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Այսինքն՝ բանակցում ենք, որ պահպանենք այս շենքը, որը էլի հուշարձան չէ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: