ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկու նոր հրատարակություն՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից

Երկու նոր հրատարակություն՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից

Լույս է տեսել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից հատվածներ դաշնամուրի  համար նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Գրքում ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները:
 
Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի համանուն դրամայի՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին:
 
Լույս է տեսել նաև Արամ Խաչատրյան, Հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից (մշակումները երկու դաշնամուրի համար) ժողովածուն (Երևան, «Ամրոց Գրուպ», 2020):
 
Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի, կազմող` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան:
 
Նոտագրքում ներկայացված է նաև Րաֆֆի Խարաջանյանի՝ Արամ Խաչատրյանի մասին եռալեզու էսսեն, որում անդրադարձ է կատարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների յուրահատկություններին և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկություններին:
 

  • Կիսվել: