հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երջանկության միակ ճանապարհը՝ ըստ Ստաս Նամինի

Երջանկության միակ ճանապարհը՝ ըստ Ստաս Նամինի

Ես իսկապես կարծում եմ, որ դա է կյանքում ամենակարեւորը՝ գեղեցկություն եւ սեր. Սրանք այն երկու բաներն են, որոնցից բացի՝ կյանքում ոչինչ գոյություն չունի: Այս մասին հայկական ժամանակի հետ հարցազրույցում ասել է կոմպոզիտոր, ռեժիսոր, հայազգի ռուսաստանաբնակ արվեստագետ Ստաս Նամինը:

 Նա նշել է. «Երեւի հնարավոր չէ բացատրել, թե ինչ է գեղեցկությունը եւ ինչ է սերը, քանի որ դրանք աստվածային կամ առեղծվածային հասկացություններ են: Ես, ինչպես եւ մյուսները, երեւի դա ինտուիտիվ եմ զգում: Բայց հենց գեղեցկությունն ու սերն են մարդուն տալիս այն երջանկությունը, որին բոլորը ձգտում են:

Կարծում եմ, պետք է սովորենք այնպես ապրել, որ սիրտը լինի սիրով լի եւ բաց գեղեցկության համար: Սա է երջանկության միակ ճանապարհը: Մնացածը, մեծ հաշվով, ոչ մի արժեք չունի»:

  • Կիսվել: