չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանի 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի անվամբ

Երևանի 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի անվամբ

Երևանի համար 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երևանի Վահագն Դավթյանի անվան հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 

Երևանի ավագանին կողմ քվեարկեց որոշման նախագծին:

Նշենք, որ «Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել բանաստեղծի դուստրեր՝ Հասմիկ և Անահիտ Դավթյանների, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, նշված դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանի կողմից:

 «Երևանի հ.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

  • Կիսվել: