չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Երաժշտությունը առաջարկում ենք մենք, գույները՝ դուք. նոր առցանց մրցույթ

Երաժշտությունը առաջարկում ենք մենք, գույները՝ դուք. նոր առցանց մրցույթ

Ապրիլի 12-ին ժամը 14:00-ին Արամ Խաչատրյան թանգարանը անցկացնելու է «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագրի հերթական առցանց մրցույթը։ Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման:

«Երաժշտությունը առաջարկում ենք մենք, գույները՝ դուք:
Նոտան՝ մեզնից, վրձինը՝ ձեզնից:

LIVE միացման ընթացքում ունկնդրենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ստեղծագործենք, ստեղծենք մեր գլուխգործոցները:

Մասնակցության պայմանները.
✔️Մնալ տանը,
✔️Միանալ մեր ֆբ էջի watch party-ին,
✔️Նկարել Արամ Խաչատրյանի առաջարկվող ստեղծագործության ներքո,
✔️Նկարների թեմա՝
ԲԱԼԵՏ «ՍՊԱՐՏԱԿ»
✔️ՈՒՂԱՐԿԵԼ ՆԿԱՐԸ ՄԵՐ ՖԲ ԷՋԻՆ՝ հաղորդագրության տեսքով, նշելով հեղինակի անուն/ազգանունը, տարիքը, մասնագիտությունը/ուսումնական հաստատությունը:
Ընտրված լավագույն աշխատանքներով տուն-թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցահանդես: Մասնակիցները կարժանան խրախուսանքի՝ անվճար այցելություն տուն-թանգարան, իսկ ամենաշատ հավանում ստացած նկարի հեղինակը կարժանանան հատուկ մրցանակի տուն-թանգարանի կողմից: Մրցույթը կտևի մինչև ապրիլի 14-ը: Նկարները կարող եք ուղարկել Թանգարանի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/museum78/»,- նշված է մրցույթի մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում։ 

  • Կիսվել: