չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էմիլիա Քլարկին տխրեցրել է «Գահերի խաղի» քննադատությունը

Էմիլիա Քլարկին տխրեցրել է «Գահերի խաղի» քննադատությունը

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որ «Գահերի խաղը» սերիալում խաղացել է Դեյեներիս Թարգարիենի դերը, արձագանքել է ֆիլմի ավարտական դրվագի մասին բացասական կարծիքներին: Այս մասին  գրում է Gazeta.ru-ն։

Էմիլիա Քլարկը նշել է, որ իրեն տխրեցրել են Game of Thrones-ի եզրափակիչ հատվածի հետ կապված քննադատությունները։ Դերասանուհին ասել է, որ ի սկզբանե չափազանց կենտրոնացած էր սեփական արձագանքի վրա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նախագծի ավարտի հասցեին քննադատությունը կոտրել է նրա սիրտը, իրեն վիրավորված է զգացել պրոդյուսերներ Դևիդ Բենիոֆֆի և Դենիել Բրետ Ուայսի համար, որոնց համարում է իր ընկերները:

Չնայած եզրափակիչ սեզոնի մասին բացասական արձագանքներին, Քլարկի խոսքով, ինքը լավ է վաստակել՝ մեկ էպիզոդի համար նրան վճարել են մինչև 500 հազար դոլար:

  • Կիսվել: