հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Եկեղեցին երկար կյանք չի ունենա, քանի որ հանքափոսում է, այնտեղ պայթեցումներ են տեղի ունենում. Դավիթ Դանիելյան

Եկեղեցին երկար կյանք չի ունենա, քանի որ հանքափոսում է, այնտեղ պայթեցումներ են տեղի ունենում. Դավիթ Դանիելյան

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքի եկեղեցին գտնվում է հանքի տարածում և գրեթե անհնար է քաղաքացիների մոտեցումն դեպի եկեղեցի: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում եկեղեցու տեղափոխման մեկնարկած գործընթացը։

«Եկեղեցին երկար կյանք չի ունենա՝ հաշվի առնելով այն, որ հանքափոս է այնտեղ, պայթեցումներ են տեղի ունենում»,-հայտարարեց Դանիելյանը։

Նա տեղեկացրեց, որ հուշագիր է ստորագրվել եկեղեցու տեղափոխման նպատակով և արդեն տեսել է այն վայրը, ուր ավագանու համաձայնությամբ տեղափոխվելու է եկեղեցին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտնեց, որ ԿԳՄՍ-ում կա Գիտամեթոդական խորհուրդ, որի համաձայնությունը տալուց հետո տեղափոխումը կկատարվի։

«Ասեմ, որ խորհրդի նիստը տեղի է ունեցել և դրական եզրակացությունը կա, արձանագրված է»,-ասաց Քոչարյանը, և անդրադառնալով տեղափոխման համար կառավարության որոշմանը, նշեց, որ այն արդեն տեխնիկական է, քանի որ Գիտամեթոդական հանձնաժողվի որոշումը կա և տեղափոխումը ֆինանսավորող բարերարի հետ հուշագիրը կնքված է։

  • Կիսվել: