հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմն ընտրվել է «Անսի» հեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի մրցույթում

Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ֆիլմն ընտրվել է «Անսի» հեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը ներառվել է լատվիական «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում: Փառատոնի շրջանակում ցուցադրությունները կանցկացվեն ապրիլի 7-30-ը՝ առցանց հարթակում:

 

  • Կիսվել: