հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում

Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 17-ին՝ 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Յոլ Ում Սանը։

Ծրագրում՝ Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Փյունիկ» ֆանտազիան սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև՝ «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

  • Կիսվել: