ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արմենիա» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը

«Արմենիա» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն մարզահամերգային համալիրում «Արմենիա» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը։

Ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մաժոր երկ 35։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում անցկացվելիք 17 համերգների երաժշտասերներին իրենց կատարումները կնվիրեն մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյով, թավջութակահար Սթիվեն Իսերլիս, ջութակահարներ Գիլ Շահամ, Գրաֆ Մուրզա և այլք։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

  • Կիսվել: