ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի դիրիժորությամբ։

Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի Երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։ 

Անդրեաս Օտտենզամերը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ե՛ւ որպես մենակատար, ե՛ւ ղեկավարել է նվագախումբը, ընդգծում է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան եւ կրկին հանդես գալ Սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Մենդելսոնի, Ստրավինսկո, Բրամսի մոնումենտալ ստեղծագործությունները։

  • Կիսվել: