երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այսօր կայացավ «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան

Այսօր կայացավ «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պատրաստած «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան։

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։ Դեռևս Արցախյան առաջին պատերազմում՝ 1993-94թթ. ադրբեջանական բանակում, տարբեր տվյալներով, կռվել էին 1000-3000 աֆղանցի մոջահիդներ։ 2020թ.-ին մարտական գործողություններին մասնակցում էին հիմնականում սիրիացի վարձկաններ, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել նախքան պատերազմը։

«44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմը փաստական հարուստ նյութի, քննչական մարմինների տեղեկությունների, փորձագետների վերլուծությունների հիման վրա ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը։ Հոլովակն ազատ է օգտագործման և հրապարակման համար:

  • Կիսվել: