չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս տարի Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Այս տարի Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Այս տարի Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։ Այս մասին այսօր՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նա նաեւ հայտնեց «Առանց խոչընդոտների մշակույթի օրեր» օնլայն նախագծի իրականացման ծրագրերի մասին։

Նախարարն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտում համագործակցությանը։ «Ռուսական բուհերում այսօր մասնակցում է Հայաստանից մոտ 5000 ուսանող։ Հայաստանում գործում են մեր առաջատար բուհերի մասնաճյուղեր»,-նշեց նա։  

  • Կիսվել: