ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին

Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնը վերակազմավորման գործընթացի շրջանակներում միացվել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին։ 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի կայքին։
 
Նշվում է, որ միավորված Սատիրայի և Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմի թատրոնը կղեկավարի Սերգեյ Ղազարովը։

  • Կիսվել: