Արեգ Հովհաննիսյանը Ճապոնիայի ամենահին համալսարաններից մեկի դասախոսական կազմին է ներկայացրել ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի հանդիպումը Ճապոնիայի ամենահին և անենամեծ համալսարաններից մեկի՝ Չուո համալսարանի (Chuo University) բանասիրության ֆակուլտետի դեկան Միչինոբու Նիհարայի և դասախոսական կազմի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ որևէ համալսարանի հետ Չուո համալսարանի համագործակցության, ինչպես նաև ճապոնացի ուսանողների համար հայաստանյան ԲՈւՀ-երն ավելի ճանաչելի դարձնելու և մեզանում նրանց ուսումնառության հնարավորությունները:
Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:



