հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի մասին պատմող ֆիլմը Հնդկաստանում մրցանակի է արժանացել (տեսանյութ)

Արցախի մասին պատմող ֆիլմը Հնդկաստանում մրցանակի է արժանացել (տեսանյութ)

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած, կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Հիշեցնենք, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է:

Նշենք նաև, որ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտոր է, որըժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը:

  • Կիսվել: