շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը ցուցադրվեց Կաննի «Օլիմպիա 3» կինոթատրոնում

Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը ցուցադրվեց Կաննի «Օլիմպիա 3» կինոթատրոնում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում։ Հայաստանի ազգային կինեկենտրոնը տեղեկացնում է, որ ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը եւ պրոդյուսերը։

Ժապավենը ցուցադրվել է որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19-ը համավարակով պայմանավորված ցուցադրությունը տեղի չունեցավ։ «Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով»,- հայտնում է կինոկենտրոնը:

Սցենարիստնեը Նորա Մարտիրոսյանն, Էմմանուել Պագանոն են, օպերատորը՝ Սիմոն Ռոկան, պրոդյուսերները՝ Ջուլի Փարատյանը, Անի Որսկանյանը, Անաբել Նեզրիը։

  • Կիսվել: