հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները

Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները

Ախալքալաքի բերդը երկար տարիներ է գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020 թվականի ապրիլ ամսից Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է վերականգնել բերդը, տեղեկացնում է jnews.ge-ը:

Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։

XI դարի Ախալքալաքի բերդը տարեցտարի ավելի ու ավելի է քանդվում և ներկա պահին ամրոցը պահպանելու նախագիծն արդեն պատրաստ է:

«Բերդի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է, ապրիլ ամսից սկսենք բերդի մաքրման աշխատանքները, այնուհետև հնեաբանական հսկողություն և դիտարկում կկատարվի, և այնուհետև կսկսվի բերդի կոնսերվացիան»,- նշեց Բեքա Բարամիձեն։

Հարկ է նշել, որ բերդի տարածքը հնէաբանները դեռ չեն ուսումնասիրել։

Ներկա դրությամբ պատրաստում են տենդեր-մրցույթի փաստաթղթերը, ըստ որի էլ պետք է կատարվեն մաքրման աշխատանքները։

  • Կիսվել: